1035382
Սպորտ

Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Պեպ Գվարդիոլան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այս մասին հայտնում է «Մանչեսթեր Սիթի»-ի մամուլի ծառայությունը:

Գվարդիոլայի նոր պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է երկու տարով` մինչև 2022 թվականը:

49-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: «Քաղաքայինների» ղեկին իսպանացին անցկացրել է 245 հանդիպում և տոնել է 181 հաղթանակ: