unnamed
Նորություններ

«Չեմ կարողանում հանգիստ նայել այն տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում. դատապարտե՛ք տեղի ունեցողը». Թինա Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր, հաղորդավարուհի Թինա Կանդելակին Տելեգրամի իր էջում տեսանյութեր է տեղադրել Արցախում ադրբեջանցիների կատարած վայրագություններից և գրառում արել։

«Չեմ կարողանում հանգիստ նայել այն տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է (հուսով եմ՝ արձանագրված հետագա քրեական գործերի համար) ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են հայկական սրբավայրերի պահպանման մասին, սակայն առայժմ այս ամենը նման է Ղարաբաղում վախկանալիայի լուռ խրախուսանքի։

Ամերիկացիներն ու ֆրանսիացիներն անհանգստանո՞ւմ են, որ զինադադար է եղել առանց իրենց, ակտիվ մասնակցությո՞ւն են ցանկանում։ Ահա՛ ձեզ խաղաքարտեր. դատապարտե՛ք տեղի ունեցողը և պաշտոնական Բաքվից այդ հանցագործությունների հետաքննությանը հասեք։ Թե՞ դուք կարողանում եք միայն հուզիչ մամուլի հաղորդագրություններ տարածել, իսկ խնդրի լուծումը կրկին մե՞զ թողնում»,- գրել է նա։