125395210_365963771139995_6935340598178434252_n
Նորություններ

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդարյանի կոչը սփյուռքահայությանը

ֆեյսբուքյան Էջից



Ես երբեմն իմ գրառումները ջնջում եմ , որովհետև , երբ կարդում եմ , թե դրա տակ ինչ քոմենթներ են գրում Լոս Անջելեսում , Լաս Վեգասում , Նյու Յորքում և այլ քաղաքներում ապրող իմ ընկերները, մտերիմներն ու ծանոթներրը , ուղղակի ամաչում եմ , որ իմ իմացած մարդիկ կարող էին այդքան կարճ ուղեղի տեր լինել ։ Ցավներդ տանեմ ձեզ ի՞նչ պատահեց , էս ի՞նչ գիպնոսի մեջ եք։ Ախր բոլորիդ լավ գիտեմ , գիտեմ ձեր մտավոր կարողությունները, էս ո՞նց եք կուրացել իրականության և փաստի առաջ ։ Ես ձեզ չեմ ցանկանում կորցնել , բայց դուք կորում եք անկախ ձեզանից , ձեր կարճատեսության անդունդում ։ Դարձի եկեք , սթափվեք , մենք ժամանակ չունենք մխրճվելու փոշոտ դառնության մեչ ։ Խելքի եկեք , այլապես օտարության մեջ ծնված մեր սերունդների առաջ մենք պատասխան ենք տալու ։ Ախր գոնե ես գիտեմ , լե դուք ինչպես եք վերաբեվում դավաճանությանը , ախր գոնե ես գիտեմ , թե դուք ինչպես չեք ների դավաճանին, հիմա ի՞նչա ձեր հետ կատարվում , ինչու եք քայլում գետին հակառակ։ Մի թե՞ չգիտե՞ք , որ գետին հակառակ քայլելով տեղ չեք հասնի ։ Այնպես եք ձեզ պահում , կարծես ձեզանից պոկում են , ձեր հավատարմությունն ու կամքը , այն ինչ ցանկանում են ձեր մեջ արթնացնել վաղուց մարած արդարության լուսը ։ Մտածե՛ք , համախմբան մասին և մի պղտորեք առանց այն էլ պղտորված ջուրը ։ Հիշե՛ք այն պահին , երբ ցանկանում եք չարանալ անտեղի , ձեր առաջ կանգնած է ՝ ձեր հայը , ով խոսում է արդարության ներկա բարձրունքից ։