news-details
Նորություններ

Առնոլդ Շվարցենեգերի դուստրը Քեթրինը եւ ֆիլմերի աստղ Քրիս Պրատն ամուսնացել են

Առնոլդ Շվարցենեգերի ավագ դուստրը՝ Քեթրինը եւ «Գալակտիկայի պահապանները» եւ «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմերի աստղ Քրիս Պրատն ամուսնացել են։ Այս մասին են վկայում լուսանկարները, որոնք պապարացիները հրապարակել են People հրատարակությունում։

Image result for ketrin kris

Արարողությանը մասնակցել են զույգի մտերիմ ընկերները եւ հարազատները, այդ թվում 29-ամյա հարսնացուի ամուսնալուծված ծնողները՝ Առնոլդ Շվարցենեգերը եւ Մարիա Շրայվերը։ Ներկա էր նաեւ 39-ամյա փեսացուի վեցամյա որդին՝ Ջեքը, որը լույս աշխարհ է եկել առաջին ամուսնության ընթացքում։ Պրատը դերասանուհի Աննա Ֆարիսից բաժանվել է 2017թ.-ի օգոստոսին։ Գրող Քեթրինն առաջին անգամ է ամուսնացել։



You can share this post!