ooo
Սպորտ

«Էրդողանի բռնապետ ռեժիմն աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»․ «Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստը կրկին քննադատել է Էրդողանին (լուսանկար)

Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն «ահաբեկչական կազմակերպություն» է անվանել։

Knicks news: Enes Kanter explains how issues with Turkish government  affected locker room

«Էրդողանի բռնապետ ռեժիմը աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- Twitter-ում գրել է բասկետբոլիստը։

Օրերս Կանտերը հայտարարել էր, որ աշխարհում հակամարտություններ ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն՝ 10 երկրի հետ»,-  գրել էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը..

Image