բբբբ
Նորություններ

Հերթական աջակցությունը Միացյալ նահանգներից

Ամերիկաբնակ մեր երիտասարդ ընկերները շարունակում են իրենց դրամական օգնությունն ուղարկել արիաբար զոհված մարտիկների ընտանիքներին: Շնորհակալ ենք մեր երիտասարդներին:

Սյուզի Քյուրքչյան Հայկ Ղազարյան Անահիտ Գասպարյան

Ատոմ Խաչատրյան

Լիդիա Տերմանյան


Нет описания.

Սարգսյան Ռոբերտ Արթուրի, ծնվել է 2001թ․ փետրվարի13-ին Գյումրիում։ Հաճախել է թիվ 7 դպրոցը, աչքի է ընկել օրինակելի վարքով, բարիությամբ, պարկեշտությամբ։ Զուգահեռ հաճախել է բռնցքամարտի՝ այնտեղ նույնպես գրանցել մեծ հաջողություններ։ Ուսումը շարունակել է Գյումրու գեղարվեստի ուսումնարանում, որպես ապագա խոհարար։ Ուսումնարանն ավարտելուն պես զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայության ընթացքում նույնպես աչքի է ընկել իր օրինապաշտ վարքով, հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ։ Ցավոք թշնամին պարտադրեց պատերազմ և առաջին իսկ օրից Ռոբերտը մասնակցել է դաժան կռվին։ Մասնակցել է գիտակցաբար և անվերապահ նվիրումով։ Մարտի դաշտում, կռվի թեժ պահին մինչև վերջին շունչը պայքարել է, չթողնելով դիրքն ու հրամանատարին։ Նահատակվել է պատվով ու գիտակցումով հոկտեմբերի 16-ին։

Нет описания.