kanter11.thumb
Սպորտ

«Եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով». թուրք հայտնի բասկետբոլիստը նկատել է, որ Եվրոպայում ահաբեկչական ալիքը սկսվել է Էրդողանի հնչեցրած սպառնալիքից հետո

Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հայտարարել է, որ այս օրերին Եվրոպայում ահաբեկչությունները տեղի են ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եվրոպացիների հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո։

«Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Եվրոպայում այս ահաբեկչությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ բռնապետը Էրդողանը հայտարարեց, որ «եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով»», Twitter-ի էջում գրել է բասկետբոլիստը։

Կանտերն ընդգծել է, որ Էրդողանի խոսքներն արտահայտում են վերջինիս ահաբեկչական մտածելակերպը։

«Պետք է կանգնեցնել նրան»,- հավելել է Կանտերը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։ Օրերս ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, մահացել էր 3 մարդ։