news-details
Նորություններ

Աշխարհահռչակ նիդեռլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Երևանի գլխավոր հրապարակում։

Արմին վան Բյուրենը, առանց չափազանցության՝ ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ամենանշանակալի դեմքերից է՝ աշխարհի մասշտաբով։ Նրա համերգն իսկապես կարելի է կարևոր մշակութային իրադարձություն անվանել։

Այս մասին լրագրողներին հայտնել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի՝ WCIT 2019-ի կազմակերպիչները: Ժամանակակից էլեկտրոնային երաժշտության գերաստղը Հայաստան կայցելի այդ համագումարի շրջանակում։

You can share this post!