news-details
ՍՊՈՐՏ

CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը:

Մրցամարտի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ համարի ներքո խաղացող  Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Արդյունքում՝ խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի: 

CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով  գավաթի:





You can share this post!