safe_image (1)
Սպորտ

Քեթլին Չուկագյան. Մարդիկ պետք է իմանան, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում



UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Քեթլին Չուկագյանը բրազիլացի Ջեսիկա Անդրադեի դեմ մենամարտից առաջ անդրադարձել է թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:

«Հայաստանում այս պահին պատերազմ է, և լրատվամիջոցները չեն լուսաբանում այն: Այդ պատճառով ես փորձում եմ օգտագործել իմ հարթակները, որպեսզի դուք իմանաք այդ մասին: Մարդիկ պետք է իմանան, որ սպանվում են անմեղ մարդիկ, կանայք, երեխաներ, 18-19 տարեկան տղաներ: Ես չեմ ձգտում խառնվել քաղաքականության մեջ, սակայն ցանկանում եմ բարձրաձայնել այդ մասին»,- ասել է Քեթլին Չուկագյանը:

Հիշեցնենք, որ Քեթլին Չուկագյանը և Ջեսիկա Անդրադեն կհանդիպեն հոկտեմբերի 17-ին Աբու-Դաբիում կայանալիք UFC 180 մրցաշարում: