image_750x_5f8831a818607
Սպորտ

Արցախում արիաբար զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը:

«Մեր սան Էդուարդ Մարանջյան միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը խորին ցավակցություն է հայտնում Մարանջյանների ընտանիքին և հարազատներին»,-գրված է մարզական դպրոցի հաղորդագրությունում: