20408182-0-image-a-109_1572492392030
Lifestyle

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ակցիայից լուսանկար և տեսանյութ է հրապարկել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝  Լոս Անջելեսում Արցախի ճանաչման և ադրբեջանական ու թուրքական ագրեսիայի դատապարտման համար բողոքի ակցիա իրականացնող հազարավոր հայերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելով:

39-ամյա Քարդաշյանը նախ լրատվականներից մեկով լուսաբանվող բողոքի ակցիայից լուսանկար է հրապարակել, այնուհետև «Գինի լից» երգի ներքո տեսանյութ տեղադրել: Հեռուստաաստղն ավելի ուշ նաև Քորթնի Քարդաշյանի հետ 2019 թվականին Հայաստան կատարած այցից է լուսանկար հրապարակել: 

Հիշեցնենք, որ Քարդաշյանը օրերս նաև կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլար հատկացնելու մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Image may contain: one or more people, crowd and outdoor, text that says "kimkardashian 12h So powerful 1A Send Message"