news-details
Նորություններ

Հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց լայնամասշտաբ այս ծրագիրը։

Հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց լայնամասշտաբ այս ծրագիրը։

Ծրագրի ուշադրության կենտրոնում են բոլոր այն մարդիկ, ում զավակները ծառայում են Արցախի Հանրապետությունում։ Երևանաբնակ շուրջ 700-ից ավել ծնողների խմբերը մեկնեցին այն զորամասեր, որտեղ հայրենիքի պարտքն են կատարում իրենց որդիները։ Այս անգամ հնարավորություն տրվեց Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների բնակիչներին: 700 -ից ավել բնակիչներ մեկնել են Արցախ երեք ուղություններով՝ Ստեփանակերտ , Մարտակերտ, Հադրութ։ Հիմնադրամը, նախապես հոգացել էր երթևեկության ծախսերը, ճանապարհի սնունդը, այդ թվում՝ պատրաստել զինվորների համար անհրաժեշտ ծանրոցներ։

66276515_479697736126808_7075236988344860672_n


Անհամբերությամբ և աննկարագրելի ուրախությամբ ճանապարհ ընկած ծնողներն իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի։ Նախադեպը չունեցող և մեծամասշտաբ այս ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել, թե Հայաստանում, թե Արցախում։

65465080_457039001792417_6384088037868961792_n


 Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվեց այս ծրագիրը, իսկ մարզերում այս ծրագիրը շարունակական է լինելու։ 

68783814_2136978909763153_1087676033643053056_n


Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ լայնամասշտաբ այս ծրագիրն իրականացնում է Ռաֆայել Այվազյանը։

Շարունակելի ...

You can share this post!