200824_atm_techbytes_hpMain_16x9_992
Նորություններ

Հայաստանում չի գործում Tik-Tok հավելվածը

Հայաստանում չի գործում Tik-Tok հավելվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Վերջին օրերին Tik-Tok հավելվածում ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված: