news-details
Նորություններ

Apple ընկերությունը բազմապատկել է iPhone-ի և Mac համակարգիչներում խոցելիության հայտնաբերման համար տրվող պարգևավճարների չափը

pple ընկերությունը բազմապատկել է iPhone-ի և Mac համակարգիչներում խոցելիության հայտնաբերման համար տրվող պարգևավճարների չափը։ Այսուհետ ցանկացած մասնագետ, ով կկարողանա կոտրել iOS-ի միջուկը՝ առանց հեռախոսի սեփականատիրոջ որևէ միջամտության, մեկ միլիոն դոլար պարգևավճար կստանա։


Без названия

Այս մասին, ինչպես հաղորդում է vesti.ru-ն, հայտարարել է Apple -ի ինժեներական անվտանգության ղեկավար Իվան Կրստիչը՝ Լաս Վեգասում տեղի ունեցած Black Hat 2019 համաժողովում։

apple-inc-news-today

Նշվում է, որ գումարի չափը ամենախոշորն է, որ առաջարկում են IT ընկերությունները իրենց արտադրանքներում սխալների հայտնաբերման համար։ Նախկինում պարգևատրման չափը չի գերազանցել 200 դոլարը։ IOS-ի անվտանգության հետազոտության սարքը ( Security Research Device ) գործարկվելու է հաջորդ տարի, ինչին միանալը կլինի միայն հրավերով։


You can share this post!