default
Քաղաքական

ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել

Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել եւ մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։

Նրանք դժգոհ են ոչ միայն տարբեր ոլորտների վերաբերյալ որոշումներից, քայլերից, այլեւ իրենց հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից։ Ասում են՝ վերջին շրջանում կոնգրեսի երբեմնի քարոզիչ, Տեր-Պետրոսյանի հոգեզավակի տիտղոս վաստակած Փաշինյանն ընդգծված իր բացասական վերաբերմունքն է հայտնում ՀԱԿ-ականների ու նրանց մերձ շրջանակների վերաբերյալ, ինչը բնականաբար անարձագանք չի մնում այդ կուսակցությունում»: