images (1)
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ բաժակ է նայում, դրանից ավել բան չեմ տեսել. քաղաքացի



Առաջ ասում էին՝ պետք է այնպես անեն, որ փոքր մեքենաները փոքրերի համար նախատեսված ճանապարհով գնան, մեծերն էլ՝ մեծ։ Բայց երբ բողոքում էինք, թե ինչու չեն կատարում այդ խոստումը, ասում էին՝ դե դա հինգ տարվա ռազմավարություն է, ասելուց անմիջապես հետո անելու համար չի»,- այսօր Կառավարության շենքի դիմաց նման հայտարարություն արեց քաղաքացիներից մեկը, ում զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած երեսնամյա՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը։

Նրա խոսքով, 2050 թվականին էլ ասվելու է՝ սպասեք մինչև 2070 թվական։

«Այդ չսափրված երիտասարդը միայն խոստանում է, որ մեր կյանքը բարելավվելու է, բայց դեռ որևէ փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավելի բան չեմ տեսել ես։ Իր բաժակ նայելը դուք չես տեսե՞լ։ Կանխատեսումից ավելի բան չենք տեսել... բռնելու ենք, տապալելու ենք, փշրելու ենք, փռելու ենք։ Հա, փռում են ասֆալտին, բայց մեր բան ու գործն ի՞նչ է։  Ասում են պանդեմիա, առավոտից երեկո 50 հազար դոլարանոց ավտոները՝ «միգալկեքը» միացրած ֆռում են, թե բա սիրելի հայրենակիցներ, ու էլ բան չես լսում, պրծավ։ Ասում ես՝ առավոտից իրիկուն ֆռում եք, գոնե մի հատ ձու ածեք, արա՛»,- նշեց նա։

Ժողովրդի վիճակի բարելավման ուղին քաղաքացին տեսնում է որևէ մեկին չապավինելու մեջ։ Նա դիմեց «ԲՀԿ»-ին և «ԼՀԿ»-ին՝ ասելով, որ եթե նրանք իսկապես ընդդիմություն են, ինչո՞ւ իրենց մանդատները վայր չեն դնում, եթե ասում են, որ չեն կարող այս իշխանությունների հետ աշխատել.

«Արդեն երեք տարի է՝ ասում են՝ համբերեք։ Հղի է, էսա ունենալու է։ Ինչքա՞ն համբերենք։ Դրա համար նախատեսված է ինը ամիս, դրանից ավելի չենք կարողանում համբերել։ Այսօր դիմակ չդնելու համար չորս ոստիկան արդեն տուգանել է ինձ, շուտով օդի հարկ էլ կվճարենք»։

Հարցին, թե ո՞րն է իր պահանջը Կառավարությունից, քաղաքացին նշեց, որ վարչապետն ու իր թիմը ինչ-որ չափով իրավագիտակից դառնան։

«Բոլոր ոլորտները խեղել է՝ արդարադատությունից մինչև առողջապահություն։ Ի՞նչ է արել այսքան ժամանակ։ Չէ, ասֆալտապատում են արել, ստրկամիտ հասարակությունն է այդ մասին խոսում, է հոր տնի՞ց է բերել, որ ասֆալտապատել է։ Կամ 4000 դրամ թոշակ է բարձրացրել, 8 մլն էլ՝ պարգևավճար, ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել։ Դուք տեսե՞լ եք՝ իր կյանքում ինչեր են փոխվել։ Իր ֆիզանոմիան տեսե՞լ եք՝ գոտկատեղից վերև, կրծքերի հատվածը։ Տեսե՞լ եք ինչքան է փոխվել, ինչ էր, ինչ դարձավ։ Էդ ինչի՞ արդյունքում է այդպես լցվել։ Ինքը ղեկավար չի, վարչապետիստ է»,- նշեց նա։