safe_image
Նորություններ

ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա. գնդակահարության տեսանյութը հայտնվել է համացանցում

ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում իրավապահները 11 անգամ կրակում են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա, հայտնում է KuTv հրատարակությունը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Տեսանյութի կադրերում երևում է, որ ոստիկանները վազում են անչափահասի հետևից , հետո պահանջում են բարձրացնել ձեռքերն ու գետնին պառկել: Դեռահասն այդ պահին հապաղում է, իսկ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացում նրա ուղղությամբ: 

Հայտնի է, որ ոստիկաններին կանչել է հենց դեռահասի մայրը՝ հայտնելով, որ որդու մոտ հոգեկան պոռթկում է սկսվել և որ իրեն օգնություն է հարկավոր: 

«Ասել եմ, որ նա զինված չէ, ոչինչ չունի իր մոտ, ուղղակի բարկանում է, սկսում է բղավել: Երեխա է, փորձում է ուշադրություն գրավել, սակայն չգիտի՝ ինչպես ղեկավարել իր հույզերը»,- նշել է երեխայի մայրը և ընդգծել, որ ոստիկաններին տեղեկացրել է՝ ինչպես ավելի ճիշտ կլինի մոտնենալ տղային: 

Հայտնի է, որ տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն նա ներքին օրգանների մի շարք վնասվածքներ է ստացել: