181119-instagram-cs-358p_81f80749009cb7de66f134a974f4a76d.fit-760w
Նորություններ

Մի շարք երկրներում «Ինստագրամի» աշխատանքը խափանվել է

Մի քանի երկրում «Ինստագրամ» սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:

Ինստագրամի» խափանումներ հաճախ նկատվում են ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Բրազիլիայում և աշխարհի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ ամենաշատը խնդիրներ Մոսկվայում են արձանագրվում:

Օգտատերերի մեծ մասի՝ 75%-ի մոտ խափանվել է սոցիալական ցանցի լրահոսի աշխատանքը, 16%-ը չի կարողանում մուտք գործել կայք, ևս 7%-ի մոտ անհատական հաշիվները լիարժեք չեն գործում: