artur-xazinyan
Քաղաքական

«Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ»

Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ:

Հատկապես, եթե այս բարեվարքության հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ գտնվող բացատրությունը «յաշչիկի» հետ կապ ունեցող և այն ճանաչող երեխայի մոտ առաջացնում է դպրոցը թողնելու և փողոցում անգրագետ մնալով «յաշչիկ առնելու» անզուսպ ցանկություն:

Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այդ մարդուց, փակեք նրանց աչքերն ու ականջները նրա խոսելու ժամանակ կամ փոխեք հեռուստաալիքը: