1577188548_0_0_2481_1396_1920x0_80_0_0_c2c696c891a268a0013c8e0174c711f4 (1)
Սպորտ

Նեյմար. «Միայն զղջում եմ այդ տխմարի դեմքին չհարվածելու համար»

Ֆրանսիական կլասիկոն ավարտվեց սկանդալով: Մրցավարը 5 կարմիր քարտ ցույց ֆուտբոլիստներին, իսկ սկանդալի կենտրոնում Նեյմարն էր, որը մրցակցի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին հարվածելու համար նույնպես հեռացվեց խաղադաշտից: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խաղից հետո հայտարարել է, որ Նեյմարին Գոնսալեսը ռասիստական վիրավորանքներ է հասցրել ողջ խաղի ընթացքում: Ավելի ուշ Նեյմարը սոցիալական ցանցում գրառում է կատարել դրվագի վերաբերյալ:

«Միակ բանը, որի համար զղջում եմ, այդ տխմարի դեմքին չհարվածելն է», – գրել է բրազիլացին թվիթերյան իր էջում