50_main_new.1503388981
Lifestyle

23-ամյա կինը շուտով երեխա կպարգևի Սերգեյ Գլուշկոյին․ նոր սկանդալ Նատաշա Կորոլյովայի ընտանիքում

Նատաշա Կորոլյովայի ընտանիքում նոր սկանդալ է հասունացել․ պարզվել է, որ 23-ամյա երկրպագուհին շուտով երեխա է պարգևելեու Կորոլյովայի ամուսնուն՝ Տարզանին։
Աղջիկներից մեկը, որը երեկույթ էր կազմակերպել հայտնի ռուս երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյի հետ, պարզվում է՝ նրանից երեխա է սպասում: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարզանը վատնել է կնոջ ունեցած մեծ գումարն ու թանկարժեք իրերը։
«Քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջիկների հետ։ Եռյակի կազմակերպած խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի և 3 հազար եվրո արժողությամբ ոսկյա զարդերը»,- հաղորդել Էր Տելեգրամի «112» ալիքը: