Без названия (2)
Նորություններ

Այսօր` սեպտեմբերի 13-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Այսօր` սեպտեմբերի 13-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այսօր Մայր Աթոռ Սորբ Էջմիածնի բաց խորանում Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ պատարագ է մատուցվում, պատարագի ավարտին կձեռնադրվեն 4 սարկավագներ որպես քահանաներ: Ներկա է կգտնվելու ամենայն հայոց Կթողիկոս Գարեգին Բ-ն:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին.