Без названия (1)
Սպորտ

Երրորդ անընդմեջ խաղում Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ

Իտալական «Ռոման», այս րոպեներին, ընկերական խաղի շրջանակում, մրցում է «Կալյարիի» հետ:

Առաջին խաղակեսից հետո «գայլերը» պարտվում էին 0-2 հաշվով: Երկրորդ խաղակեսի 14-րդ ու 16-րդ րոպեներին Ֆոնսեկայի թիմը 2 գնդակ է խփել ու հավասարեցրել հաշիվը: Ի դեմ, «Ռոմայի» երկրորդ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Հենոն, «Ռոմայի» վերջին 3 ընկերական խաղում, խփել է 3 գնդակ: