timthumb (1)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վրաստանը պաշտոնապես հայտարարեց. պատասխան կպահանջեն Արսեն Թորոսյանից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության վերաբերյալ քննադատությունն անհիմն է և որոշակի հարցեր է առաջացնում: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Տիկարաձեի խոսքով՝ վրացական կողմը մշտական ​​կապի մեջ է գտնվել Հայաստանի գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Վրաստանի գլխավոր բժիշկն ընդգծում է՝ եթե հայ գործընկերը հարցեր ուներ, կարող էր օգտվել հաղորդակցման այդ ալիքից և կստանար իր հարցերի պատասխանները:

«Այդ պատճառով էլ որոշակի կասկածներ և հարցեր են ծագում, թե ինչն է  հիմք հանդիսացել իմ գործընկերոջ նման հայտարարության համար», - ասել է Տիկարաձեն:

Նախարարը նաև նշել է, որ պատրաստվում են հետ կապ հաստատել հայ գործընկերոջ հետ, որպեսզի պարզաբանումներ ստանան: