27135eb36de3cc73d_5eb36de3c5150
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վրացի պաշտոնյան Արսեն Թորոսյանին հրավիրում է Վրաստան՝ ցույց տալու, թե ինչպես են իրենք պայքարում կորոնավիրուսի դեմ

Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ պատրաստ է կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի փորձով՝ Վրաստան հրավիրելով Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և այլ հետաքրքրված անձանց:


«Վրաստանը կորոնավիրուսի դեմ ապյքարում հաջողությունների հասնելու համար  պարբերաբար բարձր գնահատականներ է ստանում ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակավոր անձանց կողմից:

Մենք Արսեն Թորոսյանին և բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք Վրաստան, որպեսզի կիսվենք կորոնավիրուսի դեմ պայքարում մեր փորձով»,-ասել է նա: