news-details
Գեղեցկություն

Նիհարելու ամենաարդյունավետ ձևերը VOGUE-ից

 Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն սպորտաձևերի ու վարժանքների վրա, որոնց շնորհիվ  կարճ ժամկետում հնարավոր կլինի ազատվել ավելորդ քաշից:

Վազք

Թերևս, ֆիզիկական ծանրաբեռնվածության ամենահայտնի ձևը, որի շնորհիվ Դուք ծախսում եք շատ էներգիա ու այրում ավելորդ կալորիաները: Վազքը զարգացնում է տոկունությունը, կարգավորում շնչառությունը և օգնում նիհարել: Ընդամենը մեկ ժամ վազելով՝ Դուք կարող եք այրել 500-700 կալորիա:


Թենիս

Սպորտաձևերից թենիսը կալորիաներն ամենաարագ այրողն է: Այն բավականին ինտենսիվ ու ակտիվ խաղ է և պահանջում է համակենտրոնացում, տոկունություն, ուժ ու արագություն: Ընդամենը 30 րոպեում Դուք կարող եք ազատվել 800 կալորիայից:

Image result for tenis

Ինտենսիվ մարզաձև Body Attack

Նորզելանդացի մարզիչ Լես Միլլսի ստեղծած այս մարզաձևը, որն իր մեջ ներառում է սրտամկանային և ուժային վարժություններ, թռիչքների ու կքանստումների հաջորդականություն է՝ ակտիվ երաժշտության զուգորդմամբ: Կարևորը՝ դիմանալ սպորտաձևի ինտենսիվությանը: 50 րոպեում հնարավոր է այրել 700 կալորիա:


You can share this post!